ԵՄ անդամակցության գործընթացի սկսման մասին ՀՀ պրովակացիոն օրենքը Հայաստանը մտցրել է աշխարհաքաղաքական ծուղակի մեջ, որը հղի է անդառնալի հետևանքներով։
Ժամանակին Ուկրաինայի սահմանադրության մեջ ամրագրվեց ՆԱՏՕ-ին միանալու հոդվածը, որպես նպատակ և գործընթաց, որի ողբերգական հետևանքները մենք տեսնում ենք։
Ոչ Ուկրաինան է ՆԱՏՕ-ին միանալու, ոչ էլ Հայաստանը` ԵՄ-ին, սակայն, որպես աշխարհաքաղաքական կոնֆլիկտի մանրադրամներ, այդ երկրները օգտագործվում են։
Սեպտեմբերի 8-ին տեղի է ունենալու Անդրանիկ Թևանյանի՝ իր նշանակությամբ աննախադեպ դատավարությունը, որտեղ Ռուսաստանը մեղադրվում է որպես Հայաստանի թշնամի երկիր։ Հստակեցնենք, որ դատարաններում մեղադրանքները, ի դեմ դատախազության, պետությունն է ներկայացնում։
Մի կողմ դնենք այն, որ «գործը» շինծու է, ինչը գործով փաստաբանները մանրամասն ներկայացրել են հանրությանը, խնդիրը քաղաքական բովանդակությունն է։
Հիշեցնենք՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև կան ստորագրված փաստաթղթեր, որ միմյանց տարածքում հետախուզական գործողություններ չեն իրականացնում։ Այս դատավարությամբ կասկածի տակ են դրվում այդ պայմանագրերը՝ համապատասխան հետևանքներով հանդերձ։
Այս դատավարությունը պետք է դիտարկել որպես Հայաստանը աշխարհաքաղաքական կոնֆլիկտի տարածք սարքելու հերթական օղակներից մեկը։
Ստեփան Դանիելյան